Рубрика: Գրականության 11

Թերեզի երջանկությունը։ Վանո Սրադեղյան

Թերեզան երազկոտ կին էր։ Ապրում էր ոչ այնքան լավ պայմաններում, երազում էր ունենալ իր բնակարանը, ապրել լավ կյանքով։ Ուրախ կին էր, իր բոլոր խնդիրներում փորձում էր փնտրել միայն լավը։ Եվ հաճախ նամակներ էր գրում իր քրոջը և պատմում իր կյանքից, թե նա որքան երջանիկ է, չնայած որ ուներ այդքան խնդիրներ ։ Նա ուներ շատ երազանքներ և հավատում էր որ կկատարվեն անգամ եթե անցնեն տարիներ։ Նոր էր տեղափոխվել քաղաք և արդեն ուներ մեծ սպասումներ, որ կունենա ավտոմեքենա, բնակարան , գեղեցիկ խոհանոց։Եվ երբ եկան նոր խնդիրներ, Թերեզան դադարեց գրել նամակներ քրոջը քանի որ, չգիտեր թե ինչ պատմել։ Իրեն մխիթարում որ գործերը ձախ գնացին, ոչինչ բոլորի հետ էլ պատահում են։ Ապրում էր հորեղբոր տանը և հավատում, որ մի օր նա կունենա իր բնակարանը։ Բոլորի կյանքում պատահում են դժվար պահեր չպետքե հուսահատվել կամ հանձնվել։ Եվ իմ կարծիքով չպեքե ապրել երազանքներով, ամբողջ օրը երազել, այն կարելի է վերածել նպատակի և հաղթահարել։

Վանո Սիրադեղյան

Վանիկ Սիրադեղյան,ծնվել է նոյեմբերի 13, 1946թ, Կոթիգեղ, Նոյեմբերյանի շրջանում, Հայաստանի անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։1966-1969 թվականներին Վանո Սիրադեղյանը ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 1974 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ Աշխատել է մի շարք պարբերականներում։ 1982 թվականին դարձել է «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակակիր։ Նույն թվականի դեկտեմբերին խորհրդային իրավապահ մարմինների կողմից կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել և բանտարկվել է մինչև 1989 թվականի մայիսը։ 1990-1991 թվականներին աշխատել է որպես Հայաստանի անտառտնտեսության վարչության պետ, գրեթե միաժամանակ՝ Ըստ Վանո Սիրադեղյանի ընտանիքի տրամադրած տվյալների նա մահացել է 2021 թվականի հոկտեմբերի 15-ին։

Оставьте комментарий